Երիցուկն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող դեղաբույս է: Այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում: Տեխասի համալսարանի մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որտեղ մասնակցել են 1987 մեքսիկացի ներգաղթյալներ: Մասնագետները յոթ տարի հետևել են մասնակիցներին, գրում է The Daily Mail-ը:
Նրանք պարզել են, որ երիցուկի թեյի օգտագործումը նվազեցնում է կանանց մոտ մահացության ռիսկը 29 տոկոսով: Տղամարդկանց մոտ այդպիսի ազդեցություն, ցավոք, չի նկատվել, որի պատճառն անհայտ է: Չնայած կանայք ավելի հաճախակի են խմել երիցուկի թեյը, քան տղամարդիկ:
Երիցուկի թեյը նվազեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, օգնում ստամոքսի խանգարումների, տագնապների դեպքում: Բացի այդ, երիցուկն ունի հակաբորբոքային, հակաօքսիդանտային, հակաբակտերիալ, հակատրոմբոցիտային հատկություններ և նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: