Monday, 13 05 2024
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին

Ցեղասպանություն բառի հետ «այսպես կոչված»-ի կիրառումը լուծում չէ, պետք է առերեսվենք իրական պատմության հետ. թուրք սյունակագիր

Թուրք սյունակագիր Սևգի Աքարչեշմեն «Զաման» պարբերականում լույս տեսած «Հայկական թեման ամենամեծ տաբուն է» հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի որդեգրած ժխտողական քաղաքականությանը։

«Թուրքիան նախկինում երբևէ այսպիսի բևեռների բաժանված չի եղել, և անգամ ժողովրդի կրոնական մեծամասնություն կազմող հատվածը մասնատվել է, որի համար պետք է շնորհակալություն հայտնենք Ռեջեփ Թայիփ Էրդողանին. նա հաստատակամ կերպով շարունակում է իր արշավը իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ։ Եվ բավական զարմանալի է, որ այս պատռված հասարակությունը, ինչպես ասում էր ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը, համախմբված է միայն մեկ հարցի շուրջ։ Խոսքը վերաբերում է 1915 թվականի իրադարձություններին և, առհասարակ, հայերին։

Երբ դու ապրում ես Թուրքիայում, քեզ սովորեցնում են, որ վերոնշյալ թեմաները տաբու են։ Տասնամյակներ շարունակ պաշտոնական գաղափարախոսությունը մերժում է անգամ Քրդական հարցի գոյությունը, գլխաշորը աշխարհիկ մարդկանց կաթվածահար է անում, ալևիները հաճախ թաքցնում են իրենց ինքնությունը, Աթաթուրքը շարունակում է մնալ զգայուն կերպար՝ քննարկման առարկա դարձնելու համար, սակայն այս ամենը շատ հեռու է Հայոց ցեղասպանության խնդրից։ Նույնիսկ այսօր ոչ հնարավոր է, ոչ էլ ողջունելի ցեղասպանություն բառի կիրառումն առանց «այսպես կոչված»-ի։

Արդյունքում մեծանում է Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, որոնք նույնիսկ չեն էլ լսել Ցեղասպանության մասին։ Կրթական հաստատություններում Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես «հայերի բռնագաղթ» Առաջին աշխարհամարտի տարիներին։ Թուրքիայի իշխանություններն ավելի հեռուն են գնում՝ ասելով, թե իբր հայերը տեղահանվել են Արևելյան Անատոլիայից (Արևմտյան Հայաստան-խմբ.) Օսմանյան կայսրության դեմ ապստամբություն բարձրացնելու համար։

Միայն եթե դու ապրում ես արտասահմանում, հատկապես որևէ արևմտյան երկրում, և բաց ես յուրաքանչյուր թեմայի քննարկումների համար, դու կարող ես գիտակցել 1915 թվականի ողբերգության իրական մասշտաբները։ Դու կարող ես հասկանալ, որ հայերի ցավը դեռ կենդանի է, քանի որ Թուրքիան շարունակում է աչք փակել այն սարսափելի փորձությունների վրա, որի միջով անցել է այդ ժողովուրդը։

Թուրքիայի՝ 1915-ի իրադարձությունները որպես «բռնագաղթ» ներկայացնելը ծանր հետևանքներ է թողել երկրում։ Ես հարցնում եմ թուրք ժողովրդին՝ ինչպե՞ս նրանք կարձագանքեին, եթե որևէ մեկը Անատոլիայի սրտում բնակվող թուրք մուսուլման կնոջից պահանջեր թողնել իր հարազատ տունն ու երեխաներին և ոտքով քայլել մինչև Սիրիա։ Դա անհավանական է թվում, այնպես չէ՞։

Ցավոք, Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, այդ թեման շարունակում է տաբու մնալ։ Մինչդեռ «այսպես կոչված» բառակապակցության կիրառումը լուծում չէ, և մենք պետք է առերեսվենք մեր իրական պատմության հետ՝ առանց որևէ բացառությունների»,- գրում է հեղինակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում