Մայիսի 4-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ղեկավարների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզելի և Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի մասնակցությամբ առաջին հանդիպումը, հաղորդում է վրացական apsny.ge կայքը:
Հանդիպման նպատակն է ռազմական ոլորտում համագործակցության եռակողմ զարգացումը, տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկումը, մասնավորապես տարածաշրջանում կայունության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկական և երկաթուղային նախագծերի անվտանգության խնդիրների լուծումը գործնական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ:
Երեք երկրների զինված ուժերի ղեկավարների առաջին հանդիպման արդյունքում նախատեսված է արձանագրություն ստորագրել: