Հռոմի պապը խնդրել է ինձ գալ այստեղ և իր աղոթքներն ու հոգևոր մտերմությունը հայտնել հայերին։ Այդ մասին Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին ասել է Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը։
«Այսօր ես ինձ շատ մոտ եմ ձեզ զգում: Ձեր քրիստոնեական ինքնությունը հինավուրց է, գնում է 301 թվականը: Հայոց պատմությունը, մշակույթը, հավաքն ունեն մարտիրոսություն իր կենտրոնում: 5-րդ դարից սկսած հայ եկեղեցականներն ընդունել են մարտիրոսությունը հանուն Քրիստոսի, անցել են տառապանքների, մարտիրոսության ճանապարհով՝ հույսը հառած այն հավատքին, որ բխում է խաչից: Ձեր տառապանքի, մարտիրոսության հարյուրամյակները պատիվ ու հպարտություն են հաղորդում տիեզերական եկեղեցուն, վկայում են ձեր քաջության մասին, որը դրսևորել եք»,-հայտարարեց կարդինալը: