Աշխարհը պետք է օրենքի մակարդակով դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին մասին ապրիլի 23-ին Երեւանում «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Արգենտինայի Սենատի անդամ Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն։
«Արգենտինան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը և միջազգային հանրությունը օրենսդրական մակարդակով պետք է անի ամեն բան մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար, քանի որ արդեն ձեռնարկված քայլերը բավարար չեն»,-նշեց նա։