Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալներով նավի խորտակման հետևանքով զոհվել է 21, անհետ կորել 700 մարդ: Ներկայում հաջողվել է փրկել 28 մարդու՝ հայտնում է Times of Malta թերթը:
Իտալիայի առափնյա ծառայությունը աղետի ազդանշանն ստացել է երեկ գիշերը։ Ինչպես հաղորդվում է, նավը Լիբիայից ուղևորվել է Ապենինյան թերակղզու հարավ և խորտակվել իտալական Լամպեդուզ կղզուց մոտ 200 կմ հեռավորության վրա: Նավում եղել է 700 մարդ։
Ներկայում որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի նավեր, այդ թվում նաև՝ ռազմական։