Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Հույսը վերջինն է մեռնում. հայերը Օբամայից սպասում են կախարդական բառին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):

Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական վիճակը: Ժիրայր Սեֆիլյանին և Հիմնադիր խորհրդարանի մի քանի անդամների ձերբակալեցին, իրավապաշտպանների համոզմամբ, առանց իրավական հենքի:

– Գաղտնիք չէ, որ երկրում ներքաղաքական վիճակը ողբալի է: Մակերեսային, գավառական մակարդակի իրականությունը, թվում է, որևէ լուսավոր կողմ այլևս չունի: Մյուս կողմից՝ երբ փակվում են բոլոր դռները, բացվում է լավագույնը: Հիմա երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ մնում է միայն հուսալ: Ինչ վերաբերում է Նախախորհրդարանի անդամների ձերբակալությանը, ապա դա անընդունելի որոշում է, և կարծում եմ՝ դրանով լրջագույն սխալ է թույլ տրվել, և դա ոչ թե կթեթևացնի իրավիճակը, այլ հավելյալ լարում կհաղորդի: Ձերբակալության համար դժվար թե լինեն իրավական վավեր հիմքեր: Կա քաղաքական հիմք, որ կապված է Հիմնադիր խորհրդարանի՝ իրենց արշավի սկզբի ամսաթվի հետ: Չեմ կարծում, թե ընտրված ամսաթիվը հաջող էր՝ թեկուզ հենց արշավի իմիջի առումով։ Այն սկզբից արդեն ոչ միանշանակ արձագանքներ էր առաջացնում և սպառնում էր լուրջ գլխացավանք դառնալ իշխանության համար: Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունը դա չի հանդուրժելու: Սակայն պատերազմի պահին իր պատմական հայրենիքի համար կռվելու և մեռնելու եկած Ժիրայր Սեֆիլյանի, իր հայրենիքի ամենափայլուն մտավորականներից մեկի՝ Գարեգին Չուգասզյանի և այլոց ձերբակալությունն անընդունելի և վատ մտածված քայլ էր, որ կարող է ավելի վնասել, քան օգնել իշխանությանը: Երբ հարված է հասցվում մտավորականությանը, հասարակությունը դա չի հանդուրժում: Այդ առումով նաև կարծում եմ՝ ոչ հեռատես հաշվարկ է կատարվել: Մնացածը ժամանակը ցույց կտա:

-Ռուսաստանը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տարեդարձին մասնակցելու է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի մակարդակով: Ընդհանրապես Ռուսաստանը որքանո՞վ իրավունք ուներ մասնակցել այդ միջոցառմանը:

– Ռուսաստանն իրավունք ունի որևէ և ցանկացած միջոցառման մասնակցելու: Այլ հարց է, թե որքանով է դա ճիշտ կամ բարոյական: Անհերքելի է, որ Ռուսաստանը կարող էր Գալիպոլիին մասնակցել ավելի ցածր մակարդակով, եթե ցանկանում էր իր գործընկեր Թուրքիային չվիրավորել: Սակայն նման բարձր մակարդակով մասնակցությունը երկակի խաղի է նմանվում, որ հայկական կողմին ոչ շատ դրական ազդակներ է հաղորդում: Սակայն այս քաղաքականությունը նոր չէ և Հայաստանի ինքնուրաց վարքագծի պայմաններում լիովին արդարացված է:

Մյուս կողմից՝ անկեղծ ասած, այդ մասնակցությունները, ժեստերը և հայտարարություններն ինձ վաղուց չեն հուզում: Այնուամենայնիվ, իրական քաղաքականության մեջ կարևոր են բուն գործողությունները: Գործողություններից դատելու պահին մենք դեռ չենք հասել: Այդ առիթը դեռ չենք ունեցել: Իսկ Գալիպոլի գնալուց ընդհանրապես, կարծում եմ, կարելի էր ձեռնպահ մնալ: Վերջիվերջո՝ բոլորն էլ ամեն բան շատ լավ հասկանում են, և կնեղանար Էրդողանը, թե ոչ՝ այս հարցում պետք է որ որևէ դեր չխաղար Հայաստանի ավագ եղբոր պարագայում:

 – Կարծիք կա, որ Ռուսաստանը կարող է ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում: Ռուսաստանը, ըստ Ձեզ, կարո՞ղ է Հայաստանի և Թուրքիայի միջև այդ միջնորդի դերը ստանձնել:

– Այո, կարող է: Սակայն Աստված չանի, եթե իր այդ հնարավորությունը որոշի օգտագործել: Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում պետք չէ: Քեզ մշտապես մորթել ուզող քո հարևանի հետ սիրալիր ռևերանսներով թեյախմություններն ու սիրախաղերը միևնույն է՝ ավարտվելու են դանակահարությամբ, և զոհը դու ես լինելու: Սա պետք է մեկընդմիշտ հասկանալ: Առնվազն սիրիացիների օրինակը պետք է մեզ դաս լինի: Քաղցրահունչ եղբայրությունը թուրքերի և սիրիացիների միջև մեկ գիշերում 2011-ին վերածվեց դահճի և զոհի պայքարի, և պարզվեց, որ դահիճն իր կացինը գաղտնի սրում էր դեռ այն ժամանակ, երբ քաղցրավենիք էր հյուրասիրում: Պետք է թաղել հայ-թուրքական բարեկամության երազները՝ հատկապես մեր օրերում, երբ Թուրքիան, կայսրության անկումից հետո,  աննախադեպ էքսպանսիա է դրսևորում:

Այսօր հայ-թուրքական մերձեցման ձգտող ուժերը կամ անձինք չգիտեն պատմություն, ծանոթ չեն մակրոքաղաքականության սկզբունքներին և անհուսորեն զրկված են լայն տեսադաշտից, հնարավոր է նաև՝ ազգային մտածողությունից:

– Վերջին իրադարձությունների ֆոնին Օբամայից ակնկալիքները ավելի շատ են:

– Օբամայից ակնկալիքները միշտ էլ շատ են: Օբաման իշխանության եկավ հույսի կարգախոսով: Ամերիկացիներին Օբաման ոչ միայն հույս տվեց, այլև ռեալ արդյունքներ: Եթե օբյեկտիվ լինենք, ապա նա լավագույն նախագահն է վերջին հիսուն տարիների ընթացքում՝ միակը, որ կոտրեց տասնամյակներ շարունակվող ամենատարբեր կարծրատիպեր, միակը, որ ամբողջ ուժով դեմ գնաց հանրապետական լոբբիստներին և մամլիչ մեքենային և աննկարագրելի ճնշումների դիմացավ:

Ինչ վերաբերում է հայերին և հայության կողմից ակնկալվող կախարդական բառին, ապա այսօր էլ հույսն ուղեկցում է հայությանը: Հույսը վերջինն է մեռնում:

– Մայիսի 7-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մեկնարկում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Օբաման ներկա կգտնվի՞ այդ միջոցառումներին:

– Չգիտեմ: Դժվար է ասել: Գուցե: Դրանք հարցեր են, որ լուծվում են միայն Սպիտակ տան միջանցքներում և օվալաձև գրասենյակում: Հաճախ վերջին պահին: Կռահումներն անշնորհակալ գործ են այս պարագայում:

– Ընդհանրապես Հռոմի պապի ելույթը պատմական են որակում: Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա:

– Պրակտիկ առումով` միայն մեկ. այն կարող է քաջալերել մյուս պետություններին կամ ուժերին ավելի հանգիստ արտաբերել «ցեղասպանություն» բառը: Մյուս կողմից՝ դա հրաշալի հասկանում է Թուրքիան, որն իր կատաղի արձագանքներով փորձում է կանխել հենց նման սցենարները: Կարծում եմ, սակայն, որ Պապի խոսքերը լուրջ արձագանք կգտնեն աշխարհում: Վերջիվերջո՝ դա միակ միապետն է, պետության միակ ղեկավարը և միակ հոգևոր առաջնորդն աշխարհում, որ անբիծ կենսագրություն և անուն ունի, որ սրբի կենսակերպ է վարում, և գուցե առաջին Պապն է մի քանի հարյուրամյակների ընթացքում, որ իր բուն կոչմանը բացարձակ հավատարմություն է ցուցաբերում, հետևաբար խիստ ազդեցիկ և ընդունելի խոսք ունի: Մյուս կողմից՝ մեր օրերում իրական քաղաքականությունը բարոյական սկզբունքներից, ցավոք, շատ է հեռու, թեև միշտ չէ, որ այդպես է եղել, և հաճախ այն ազնիվ նպատակներ է հետապնդել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում