Կարապի լճում տեղի ունեցավ աշխարհահռչակ ռեփ երգիչ, 21 «Գրեմի»-ի մրցանակակիր Քանյե Ուեսթի համերգը:
Վերջին համարը կատարելիս Քանյեն ցատկեց ջրի մեջ և հրավիրեց բոլորին միանալ իրեն:
Հիշեցնենք, համերգի մասին նախապես չէր հայտարարվել, դրա մասին Քիմ Քարդաշյանը հայտնել էր սկսվելուց րոպեներ առաջ: Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ Կարապի լիճը բազմամարդ լինի: