Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ապե, դավայ ստուց». Պատերազմ, դանակահարություն երթուղայինի և տաքսու վարորդների միջև

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մայիս Սաֆարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 25-ամյա Մայիս Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Մայիսն անազատության մեջ է 2013 թվականի նոյեմբերի 22-ից:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Մայիս Սաֆարյանը Աթենքի փողոցում գտնվող տնտեսական խանութի դիմաց, թիվ 4 երթուղային տաքսիների կայանատեղիում իր կողմից վարվող «Մերսեդեսը» կայանելու հարցով վիճաբանել է այդ երթուղու երթակարգավորիչ Հայկ Վասիլյանի հետ և վիճաբանության ժամանակ դանակով մեկ հարված է հասցրել Վասիլյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս՝ ձախ թոքի վնասումով:

Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա դատարանում հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով բանակում չի ծառայել. տասը տարեկանում բարձրությունից ընկել է, ստացել գանգուղեղային ծանր վնասվածք:

Սաֆարյանն ամուսնացած է, ունի մեկուկես տարեկան երեխա:

Նա զբաղվել է սպորտային պարերով, բայց դրանով անհնարին է եղել ընտանիք պահել, տաքսու ծառայություններ է մատուցել: Վարել է իր հոր «Մերսեդեսը»:

Մայիսը հայտնել է, թե դեպքի օրն ինքը չի վիճաբանել Հայկ Վասիլյանի հետ, վերջինս է վիճել իր հետ և զսպանակե մահակով երկու անգամ փորձել է խփել իր հիվանդ գլխին:

Ինքը մեքենան կանգնեցրել է խանութի մոտ, որ «պամպերս» առնի, բայց չի հասցրել իջնել, լսել է բեռնախցիկին հարվածելու ձայն:

Վասիլյանը գոռգոռալով ասել է, որ մեքենան հանի, խանգարում է:

Ինքը մեքենան դուրս է բերել, պտտվել, նորից եկել է խանութի մոտ, մեքենան կանգնեցրել է խանութի դիմաց:

Իջել է մեքենայից, բայց չի հասցրել մտնել խանութ:

Հայկը գոռալով մոտեցել է. «Չհասկացա՞ր, ավտոդ մի կանգնացրու ստեղ, քշի գնա»: Ինքն ասել է՝ մտնեմ «պամպերս» առնեմ ու գամ:

Բայց Հայկոն իրեն չի լսել, ասել է. «Դավայ, շուտ հանի մեքենադ, ինձ չի հետաքրքրում՝ քանի րոպե կկանգնես»:

Ինքն ասել է՝ էսքան խոսելու փոխարեն արդեն խանութից դուրս էի եկել:

Հայկը քաշել է իր ձեռքից՝ ասելով. «Դու ընդհանրապես չես հասկանում, արի ասեմ»:

Ինքը ձեռքը թափ է տվել, ասել է՝ մի գոռա:

Դրանից հետո իր ու Հայկի միջև քաշքշոց է սկսվել: Նա իր դոշից բռնել ու հրել է, ինքն էլ նրան է հրել: Հայկոն ասել է. «Դավայ, ապե, ստուց»: Ինքն էլ նրան է ասել՝ դավայ, ու գնացել է դեպի իր մեքենան:

Հայկն իրեն հետ է կանչել, ասել է՝ լավ չես հասկանում, արի ասեմ: Նա մի բան է վերցրել մեքենայի միջից, դրել է մեջքի կողմը, արագ քայլերով մոտեցել է, «վրա է տվել» իրեն, հարձակվել ու հրել է: Ինքը նրան ձեռքերով հրել ու ասել է. «Ի՞նչ ես մտել բերանս, ուզում ես խոսանք, համբերի, իրիկունը կգամ կխոսենք»:

Հայկը երկու քայլ հետ է գնացել, մեջքի կողմից հանել է մետաղե զսպանակով մահակ, որով փորձել է խփել իր գլխին:

Ինքը ձեռքով պաշտպանվել է, հարվածը դիպել է իր ձեռքին: Անմիջապես հետո Հայկը երկրորդ հարվածն է ցանկացել հասցնել, ինքը նորից ձեռքով պաշտպանվել է, որ գլխին հարված չդիպչի: Տեսնելով վտանգը, փորձելով պաշտպանվել՝ ինքը գրպանից հանել է եղունգկտրիչ դանակը, բութ մատով բացել ու հարվածել է: Հարվածը դիպել է, թե ոչ՝ չի զգացել, հետո է իմացել, որ Հայկը վնասվածք է ստացել:

«Չախկալ»Արմենը անմիջապես Հայկին թիկունքից գրկել ու տարել է տնտեսական խանութ: Ինքը խանութ չի մտել, դրսում է սպասել:

Քիչ հետո Հայկն ու «Չախկալը» դուրս են եկել, նստել են վերջինիս մեքենան ու գնացել են:
Երեկոյան ինքը գնացել է հորաքրոջ աղջկա գյուղ, իսկ առավոտյան հայրը եկել ու հայտնել է, որ ոստիկանները փնտրել են իրեն:

Մայիս Սաֆարյանը պնդել է, թե իր կյանքի համար վախենալով է պաշտպանվել Հայկի հարվածներից: Եթե չպաշտպանվեր, Հայկի մահակի հարվածը դիպչեր իր գլխին, ծանր հետևանք կլիներ, իր գլուխը արդեն իսկ վնասված է:

Սաֆարյանն ասել է, թե ցավում է կատարվածի համար: Դա տեղի չէր ունենա, եթե Հայկը կանգնած վարորդների մոտ չփորձեր ցույց տալ իր առավելությունը, եթե նա մեքենայից չհաներ մահակը, եթե ինքն էլ իր գրպանից չհաներ եղունգկտրիչը:

Մայիս Սաֆարյանը դատարանից խնդրել է իրեն պատժել կատարածի, ոչ թե չկատարածի համար:

Տուժող Հայկը հայտնել է, թե երկար տարիներ երթակարգավորող՝ դիսպետչեր է աշխատել, հսկել է, որ երթուղայինները կայանելու ազատ տարածք ունենան, որպեսզի չթույլատրված տեղում կայանելու համար չտուգանվեն:

Այնտեղ, որտեղ «Մերսեդեսն» էր կանգնել, սովորաբար ուրիշ մեքենաներ չեն կայանում, միայն՝ իրենց երթուղու գազելներն են կանգնում: Վիճաբանությունը եղել է «Մերսեդես» մեքենան կայանելու հարցով: Մեքենայի վարորդին ինքը չի ճանաչում: Նա է իրեն դանակով հարվածել: Ինքը նայում է Մայիսին ու չի նմանեցնում իր հետ վիճաբանած անձին…

Ամբաստանյալից բողոք, պահանջ չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Մայիս Սաֆարյանը տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով: Նրա արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասից 116 հոդվածի 2-րդ մասով:

Մայիս Սաֆարյանը դատապարտվել է 1տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի նոյեմբերի 22-ից:

Սաֆարյանից կբռնագանձվի 169 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսեր:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրողը և ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի շահերի պաշտպանը:

Մեղադրողի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը սխալ է վերաորակել Սաֆարյանի արարքը: Նա, մեղադրողի պնդմամբ, անհրաժեշտ պաշտպանության վիճակում չի գտնվել, հանցավոր արարքը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ չի կատարել:

Դա եղել է դանակի դիտավորյալ հարված՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, և Սաֆարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով պետք է դատապարտվի 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի շահերի պաշտպան Վ. Գևորգյանի կարծիքով՝ իր պաշտպանյալն ընդհանրապես հանցավոր արարք չի կատարել, նա գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում՝ առանց սահմանազանցումի, և քրեական հետապնդման չպետք է ենթարկվի՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Պաշտպանը միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը, նրան ազատել դատարանի դահլիճում:

Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքները մերժեց՝ հիմնավոր և օրինական գնահատելով ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սաֆարյանի արարքի վերաորակումը և կայացված դատական ակտը՝ ամբողջությամբ:

Դատավճիռը՝ 1 տարի 6 ամիս ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում