Monday, 13 05 2024
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքական իշխանությունները կիսավեր Մակարավանքի վերականգնման համար անհրաժեշտ գումար չունեն

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքում գտնվող, ամբողջական ոչնչացման եզրին կանգնած Սուրբ Մակար հայկական եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ թուրքական իշխանությունները չունեն։ Այս մասին հայտնում է «Հավադիս» թերթը։

Ղպտիների կողմից ավելի քան 1000 տարի առաջ կառուցված վանական այս համալիրն այսօր անուշադրության է մատնված։ Եկեղեցու շրջակայքը վերածվել է աղբանոցի, այստեղ երիտասարդները հավաքվում, խնջույքներ են կազմակերպում՝ աղտոտելով վանքի տարածքը։

Թեև ամեն օր տասնյակ զբոսաշրջիկներ են այցելում Մակարավանք, հայկական սրբատեղին, այնուամենայնիվ, թողնվել է բախտի քմահաճույքին։ Տեղական իշխանությունները, խոսելով համալիրի վերականգնման խնդրի մասին, պատճառաբանում են, թե դրա համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, ինչն իրենք չունեն։

Հիշեցնենք, որ վանքը հիմնադրվել է ի հիշատակ Եգիպտոսում ապրած Սուրբ Մակարիոս Ալեքսանդրիացու։ 1425 թվականին այն տրվել է հայկական եկեղեցու տնօրինությանը՝ հայերի համար դառնալով Երուսաղեմի ճանապարհին հայտնի ուխտատեղի։

Թուրքիան 1974 թվականից բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը ստացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվանումը, իսկ այն որպես անկախ պետություն ճանաչված է միայն Անկարայի կողմից։ Ներկայում Թուրքիան Կիպրոսի հյուսիսում պահում է մեծաքանակ զինված ուժեր, որոնք թեև պայմանականորեն պատկանում են ՀԿԹՀ-ին, սակայն իրականում հենց Թուրքիայի զինված ուժերի մի մասն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում