Goldman Sachs բանկի փորձագետները կանխատեսում են, որ ոսկու, ալմաստի և ցինկի հետախուզված պաշարները կարող են արդյունահանվել ևս 20 տարի, հաղորդում է MarketWatch կայքը: Պլատինի, պղնձի և նիկելի պաշարները բավարար են 40 տարվա համար:
«Երկրակեղևում թանկարժեք մետաղների ցածր պարունակությունը` բարձրորակ հանքաղբյուրների ոչ մեծ թվով, վկայում են այն մասին, որ առաջիկայում մի շարք մետաղներ իսկապես կարող են հազվագյուտ դառնալ»,- հայտարարել է բանկի վերլուծաբան Յուջին Քինգը:
Նա ենթադրում է, որ մետաղների պաշարների նվազումը կհանգեցնի կտրուկ գնաճի: