Lufthansa գերմանական ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել ընկերության 60-ամյակի հանդիսությունը` կապված Germanwings մարդատար ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
«Զոհերի նկատմամբ հարգանքից ելնելով` Lufthansa-ն չեղյալ է հայտարարում ապրիլի 15-ին նախատեսված` ընկերության 60-ամյակին նվիրված տոնակատարությունները»,- հայտարարել են ընկերությունում: