Wednesday, 15 05 2024
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին

Սերժ Սարգսյանը չի ուզում լինել երիտասարդ թոշակառու. Իշխանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Պարո՛ն Իշխանյան, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչո՞ւ էր իշխանությանը պետք հիմա սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Մանավանդ` Սերժ Սարգսյանը մտահոգություններ ունի` խորհրդարանական կառավարման համակարգի անցման հետ կապված: Հնարավոր է՝ նույն Սահմանադրությունը կատարելագործված տարբերակով ընդունվի:

Ձեր հարցը կբաժանեմ երկու մասի: Նախ` ընդհանրապես, սահմանադրական փոփոխություններ պե՞տք են, թե՞ ոչ, երկրորդ՝ ինչո՞ւ են իշխանությունները նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ: Սրանք իրար հետ կապված են, բայց բավականին տարբեր հարցեր են:

Արդյոք Հայաստանին պե՞տք են սահմանադրական փոփոխություններ, թե՞ ոչ: Իմ համոզմամբ՝ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, որովհետև եթե մենք ուզում ենք ստեղծել իրավական ժողովրդավարական պետություն, ապա գործող Սահմանադրությունն իր մեխանիզմներով բացարձակապես թույլ չի տալիս այդպիսի պետություն ստեղծել: Որպեսզի այդպիսի պետություն լինի գործող Սահմանադրությամբ, մենք պետք է ունենանք հանրապետության նախագահ` հրեշտակի կանխավարկածով: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև Սահմանադրությամբ ամրագրված է, որ նախագահը պետության գլուխն է, սա մի քիչ անհասկանալի է, ինչպես թագավորը կամ միապետը: Նա հետևում է դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների բնականոն գործունեությանը, այսինքն՝ արբիտր է, արդարության մարմնացում: Նա ոչ միայն նշանակում է գործադիր իշխանության մարմիններին, այլ նաև նշանակում է դատական բոլոր ատյանների ղեկավարներին` սահմանադրորեն: Երբ մենք խոսում ենք իրավական պետության մասին, իրավական պետության սկզբունքն է իշխանության տարանջատումը: Մեր Սահմանադրությամբ իշխանության տարանջատում չկա: Սահմանադրության երկրորդ գլուխը կարող եմ պատռել, նետել մի կողմ, քանի որ այնտեղ ամբողջը դեկլարացիա է: Կարևորը Սահմանադրության` իշխանությունների ձևավորման համակարգն է: Եվ այդ Սահմանադրությունը, որը ստեղծվեց 1995-ին, 2005-ին ձևական փոփոխությունների ենթարկվեց, միապետական համակարգի Սահմանադրություն է, և այս Սահմանադրությամբ չեմ կարծում, որ Հայաստանը կունենա իրավական ժողովրդավարական պետություն:

Հարց՝ միջնադարյան Եվրոպան, որ միապետական էր, ինչպե՞ս փոփոխությունների գնաց, ինչպե՞ս իշխանության տարանջատում եղավ, ներքևից պահանջ եղավ, հիմնական պահանջողը հատկապես միջին և մանր բուրժուազիան էր, արհմիություններն էին և մտավորականությունը: Պահանջ էր մենիշխանությունը վերացնելը, և դա կա՛մ հեղափոխությունների միջոցով եղավ, կա՛մ թավշա հեղափոխության, կա՛մ էվոլյուցիոն ճանապարհով: Հայաստանում կա՞ այդ պահանջը, ցավով եմ ասում, բայց չկա, ցավով եմ ասում, բայց մեր ժողովրդի մտածողությունը հպատակի մտածողություն է, որովհետև նրանք ուզում են ունենալ լավ թագավոր: Այսինքն՝ լավ թագավորի փնտրտուք է, որը կարող է լինել նախագահ: Ավելին՝ այդ մտածողությունը գերակշռում է Հայաստանի քաղաքական կուսակցությունների գերակշիռ մասում: Այսինքն՝ իրենց կուսակցության ղեկավարը թագավոր է, և իրենք ուզում են գալ իշխանության այս նույն համակարգով, ուղղակի իշխանությունն իրենցը լինի:

Հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները որոշել են իրենց իշխանությունը սահմանափակել և գնալ ժողովրդավարության ճանապարհով: Եթե իսկապես ուզում են, ապա այս գործող Սահմանադրությամբ կարող էին որոշակի բարեփոխումներ անել և այդ բարեփոխումներից հետո ասել, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, պետք է Սահմանադրությունը փոխել: Այստեղ կա և՛ օրենսդրական փոփոխությունների խնդիր, և՛ մարդկային գործոն: Օրինակ՝ դատական օրենսգրքով դատավորների նշանակման դեպքում դարձնել ձևական նախագահի ստորագրությունը, այսինքն՝ նա լիազորություն չունենա իր ցանկացած դատավորին նշանակելու: Սա կլիներ մեկ քայլ դեպի իրավական պետություն: Բացի այդ` ոստիկանական և ազգային անվտանգության համակարգերը վերացնել և դարձնել նախարարություն ու մտցնել կառավարության կազմ, որ ուղիղ չենթարկվեր նախագահին, որին տալիս է հսկայական ուժ: Կարող էին մարզպետերի ինստիտուտը թուլացնել օրենքով, որ տեղական ինքնակառավարումը հզոր լիներ:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում