Մրցանակը ինչպես այսօր, այնպես էլ միշտ, բացի բարոյական ոգևորությունից, գոնե մեզանում, բացի քաջալերանքից, ուրիշ ի՞նչ պետք է տա: Ուրիշ երկրներում նաև չեք են տալիս, ծրար են տալիս, որն ավելի էական է տվյալ պահին, բայց դե հո դրա համար չենք աշխատում կամ դա չէ կարևորը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ են տալիս արվեստի գործիչներին մրցանակները ու որքանով են կարևոր, պատասխանեց դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Դերասանն այս տարի տարի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունում մրցանակի արժանացավ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում: