Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ անհանգստացած է Իրանի` Եմենի հակամարտությունում միջնորդավորված ներքաշվելու հավանականությունից, որտեղ Պարսից ծոցի մի շարք երկրներ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ և ԱՄՆ-ի աջակցությամբ օպերացիա են իրականացնում շիա գրոհայինների դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք գիտենք, որ Իրանն աջակցում է հոուսիտներին, և մենք հետաքրքրված ենք պրոկսի պատերազմ թույլ չտալու մեջ»,- ասել է Համոնդը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: