Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի դաշնային պետական քաղաքացիական ծառայողների աշխատավարձի մասին»: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«2015 թ. մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի դաշնային պետական քաղաքացիական ծառայողների աշխատավարձը վճարել 10%-ի իջեցմամբ»,- ասվում է հրամանագրում:
Պուտինը նաև հրահանգել է նախագահի վարչակազմի բոլոր աշխատակիցներին տեղեկացնել ընդունված որոշման մասին:
Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝ 2014 թ. հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի նախագահի վարչակազմում միջին աշխատավարձը կազմել է 216,411 հազար ռուբլի: