«Ինձ համար մեծ պատիվ է այս տարիների ընթացքում բոլորի հետ աշխատելն ու համագործակցելը, շատերի հետ նաև ընկերություն անելը: Դա այս տարիների ընթացքում` ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում իմ ամենամեծ ձեռքբերումն է: Բայց ես այլևս ԲՀԿ մամուլի խոսնակի գործառույթներ չեմ իրականացնում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով Facebook-յան իր գրառումը. «Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»:
Պատգամավորը նշեց` իր որոշումները միշտ կայացրել է ինքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում