Վիլնյուսում տուրիստական նոր ծառայություն կթողարկեն՝ «Գեյերի ուղիներով» էքսկուրսիան կառաջարկի ծանոթանալ տեղի գեյերի համար կուռքային վայրերին, հաղորդում է Regnum-ը:
Մայրաքաղաքից բացի նման էքսկուրսիաներ կկազմակերպվեն նաև Կաունասում, Կլայպեդայում, Շյաուլյաեում և երկրի այլ քաղաքներում:
Էքսկուրսիայի ժամանակ մասնակիցներին կպատմեն նաև, թե լիտվացի քաղաքական գործիչներից ովքեր են փորձում ճնշել սեռական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև խոստանում են պատմել, արդյոք Ադոլֆ Հիտլերը գեյ է եղել, թե ոչ: Էքսկուրսիայի կազմակերպման հիմնական խնդիրը համապատասխան էքսկուրսավարներ գտնել է եղել:
Տուրիստական ծառայությունը կթողարկվի մարտի 8-ին: