ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթվա ընթացքում (փետրվարի 23-27-ը) ռեկորդային աճել են`մինչև 9.3 մլն բարել: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Նավթի կոմերցիոն պաշարների ընդհանուր ծավալն այժմ գնահատվում է 444.4 մլն բարելի մակարդակով, որը վերջին 80 տարվա ընթացքում առավելագույնն է համարվում: Նման տվյալներ են հրապարակվել ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության շաբաթվա ամփոփման մեջ:
Նավթի կոմերցիոն պաշարներն աճում են 8-րդ շաբաթն անընդմեջ: