Ճապոնիայում տարածված են iPhone-ների սուշի-շապիկները, գրում է Daily Mail-ը:
Սմարթֆոնի աքսեսուարն իրենից iPhone-ի սովորական շապիկ է ներկայացնում, որին ամրացված է մեկ ռոլիի կամ սուշիի անհավանականորեն ռեալիստական կրկնօրինակը: Այն կարելի է նաև որպես սմարթֆոնի տակդիր օգտագործել:
Այս շապիկների ստեղծման գաղափարը պատկանում է ճապոնացի 33-ամյա դիզայներ և գործարար Մասատատսու Կաձիկավեին: