Բարսելոնում MWC 2015-ի շրջանակներում Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր Galaxy 6 ֆլագմանը: Ինչպես և ենթադրվում էր՝ հեռախոսը երկու տարբերակ ունի՝ Galaxy S6 և Galaxy S6 Edge, հաղորդում է newsru.co.il-ը:
Galaxy S6 Edge-ը երկկողմանի ճկվող էկրանով աշխարհում առաջին հեռախոսն է: Մնացած պարամետրերով հեռախոսները նման են: Դրանք պողպատե կմախք և կորպուսի առջևի և հետևի մասում պաշտպանիչ ապակիներ ունեն:
Առաջին անգամ ընկերությունը հրաժարվել է հանվող մարտկոցից և այն մոնոլիտ է դարձրել: Նոր մարտկոցը անլար է լիցքավորվում:
Galaxy S6-ը 16 և 5 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկներ ունի:
Սարքի վաճառքը կսկսվի ապրիլի 10-ից և հասանելի կլինի 32, 64 և 128 գբ հիշողություններով: