Sunday, 12 05 2024
Միրզոյանն ու Բայրամովը որևէ կոնկրետ պայմանավորվածության չեն հանգել
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Հանրահավաք և սպասումներ

Այսօր կրկին հանրահավաք է, բայց այս անգամ կարծես թե խոսքը հերթական հանրահավաքի մասին չէ: Բանն այն է, որ փետրվարի 18-ից սկսած, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները, թերևս, դժվար է հերթական համարել, քանի որ դրանք արձանագրում են բավական յուրօրինակ դինամիկա` առնվազն հնչեղության, հանրային մասնակցության և ներկայացուցչական առումով: Իսկ մարտի 17-ի հանրահավաքը դինամիկ էր նաև իր ընթացքով, քանի որ Մատենադարանի հանրահավաքից հետո մասնակիցները շարժվեցին և մտան Ազատության հրապարակ:

Ահա այդ իրողությունները հուշում են, որ առնվազն հանրային սպասումների առումով Կոնգրեսի հանրահավաքների այս փուլում հանրահավաքներից յուրաքանչյուրն ընկալվում է ոչ ինչպես հերթական, այլ լինում են ինչ-որ նոր զարգացումների սպասումներ: Ահա այդ իմաստով ամեն մի նոր հանրահավաքից առաջ հասարակական տրամադրություններում նոր երանգներ են, նոր ակնկալիքներ, նոր որոշումների սպասումներ: Ինչքանո՞վ է այսօրվա հանրահավաքը արդարացնելու այդ ամենը` կերևա, իհարկե, մի քանի ժամից: Բայց կասկած չկա, որ ինչպես կլինեն բավարարված մասնակիցներ, այդպես էլ կլինեն հիասթափվածներ:

Դա քաղաքական պրոցեսի միանգամայն բնական տրամաբանություն է, բնական ընթացք, և այդ իմաստով, իհարկե, որևէ արտառոց բան չկա: Խնդիրն այլ է` կհաջողվի՞ արդյոք Կոնգրեսին այսօր պահել դինամիկան առնվազն հաջորդ հանրահավաքի համար, և կհաջողվի՞ արդյոք այդ դինամիկային հաղորդել ոչ միայն զուտ պաթետիկ և քարոզչական շարմ, հմայք, այլ նաև բովանդակային ամրություն: Սա, իհարկե, խնդիր է, որը անխուսափելիորեն պետք է կանգներ ցանկացած նման գործընթացի պարագայում:

Ի վերջո, մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ ամեն նոր քայլից հետո հասարակության պահանջմունքները և ակնկալիքները աճում են նախորդ քայլի հետ ոչ թե համամասնորեն, այլ ավելի արագ: Իսկ դա նշանակում է, որ հանրահավաքից հանրահավաք հանրային սպասումները Կոնգրեսի գործունեությունից, հանրահավաքներից, որոնք հայտարարվել են քաղաքացիական յուրօրինակ ֆորում, լինելու են շատ ավելի մեծ: Պատրա՞ստ է արդյոք Կոնգրեսը համարժեք լինել սպասումների այդ աճին:

Այսօր տեղի ունենալիք հանրահավաքը այդ իմաստով կարող է լինել կարևոր ցուցիչներից մեկը` այն առումով, թե նախորդ հանրահավաքի համեմատ բոլոր առումներով ինչ որակական և քանակական աճ կարձանագրի հանրահավաքը, ու ինչ հենք կդնի այդ նոր ցուցանիշների տակ: Ի վերջո, պետք է նաև հստակեցնել մի բան. սպասումների արդարացման արտահայտվածությունն ամենևին պարտադիր չէ, որ լինի անհապաղ գործողությունների տեսքով: Երբեմն բավարար են նաև խոսքերն ու մեսիջները: Ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին կլինեն դրանք, քանի որ համարժեքության պարագայում մեսիջների, խոսքի ազդեցությունը կարող է շատ ավելին լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում