Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Իմ բոլոր հաջողությունների համար ես շնորհակալ ու պարտական եմ Աստծուն. Հովհաննես Բաբախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Բաբախանյանը, ով կնոջ՝ դերասանուհի Մարի Մսրյանի և  երեխաների հետ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում: Մեզ հետ զրույցում դերասանը պատմեց իր ստեղծագործական նորությունների ու հետագա   ծրագրերի մասին:

– Պարոն Բաբախանյան, կցանկանայի, մի փոքր անդրադառնաք Ձեր վերջին նախագծին՝  ամերիկյան արտադրության «Սեր կամ ծիծաղ» ֆիլմին:

– «Սեր կամ ծիծաղ»-ը ամերիկյան արտադրության ֆիլմ է, որտեղ նկարահանվել է նաև դուստրս՝ Էլլա Բաբախանյանը: Նկարահանել է Ռամոն Սիմոնեն:  Ֆիլմն ավարտված է, այժմ սպասենք հետագա քայլերին, թե ինչ ձևակերպումներ կունենա:

-Արդյոք հե՞շտ է օտարազգի դերասանի համար մուտք գործել ամերիկյան շուկա: Ի՞նչ խնդիրներ են ծառանում դերասանի առաջ, որը ցանկանում է հանդես գալ ոչ միայն հայ համայնքի համար, այլև ավելի լայն հանրության: 

-Սովորաբար առաջանում է լեզվի ու արտասանության խնդիր, որն էլ ժամանակի ընթացքում հաղթահարվում է:  Ճանաչվելու խնդիրն է կարևորվում, հատկապես երբ նոր ես երկրում և մինչ այդ արածդ աշխատանքները տարբեր են:

-ԱՄՆ-ում ստեղծագործող դերասանները հիմնականում ներգրավված են հայ համայնքի համար աշխատանքներում, իսկ ի՞նչ է հարկավոր հայ դերասանին՝ այդ սահմաններից դուրս գալու համար:

-Եվ լեզու, և համապատասխան կրթություն, որովհետև որևէ աշխատանքում պրոֆեսիոնալ համարվելու համար դու պետք է նախապես լրջորեն ուսումնասիրես , որ կարողանաս գործիդ տիրապետել: Եթե դու քեզ նախապատրաստես մեծ քայլերի, որոնք որևէ մեկին խանգարելու կամ որևէ մեկի հաշվին կայանալու միջոցով չեն, ապա Աստված քեզ կօգնի, ու դու կկարողանաս քայլել այս կյանքում:

-Պարոն Բաբախանյան, Հայաստանում մարդիկ դիտելով Ամերիկայում նկարահանված սերիալները,   արդյոք չե՞ն գայթակղվում,  դա հավելյալ խթան չի՞ հանդիսանում այստեղի մարդկանց համար, որ   մտածեն արտագաղթելու մասին:

– Ես կարող եմ իմ մասնագիտությունից ելնելով ասել, որ  Հոլիվուդում նկարահանվելը համարյա բոլոր դերասանների երազանքն է: Իսկ մարդիկ, ում հետ ես հանդիպում ու շփվում եմ այստեղ, միանգամայն տարբեր պատճառներով են եկել: Նրանք հիմնականում մարդիկ են, որոնք արդեն 4 սերունդ այստեղ են ապրում, բայց հիանալի կերպով պահպանում են իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ  է Ամերիկան այդքան գրավիչ հայերի համար՝ լինեն արվեստագետ, թե հասարակ մարդիկ: Մարդիկ գալով ԱՄՆ՝ հաճախ չեն էլ պատկերացնում այն խնդիրները, որ նրանց առաջ են ծառանում: 

-Քանի որ չեմ կարող ընդհանրացնել գալու պատճառները, բնականաբար չեմ կարող ընդհանրացնել նաև խնդիրներն ու պրոբլեմները: Դրանք շատ անհատական են ու տարբեր՝ նայած թե ով ինչ է ակնկալում:

– Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ԱՄՆ-ում բացի դերասանությամբ զբաղվելուց, նաև երգում եք: Ո՞վ է Ձեր հանդիսատեսը:

-Այո, ավելի հաճախ երգում եմ, բնականաբար հայ ու ամերիկյան հանդիսատեսի համար:  Նկարահանվում եմ ֆիլմերում, և  իհարկե՝ խաղում եմ թատրոնում:  Զբաղվածությունս շատ մեծ է, որովհետև փորձում եմ անընդհատ մասնագիտական որակ պահպանել, որն էլ հնարավոր է պահպանել ու հղկել շատ աշխատելու շնորհիվ միայն:

-Դուք Հայաստանում սիրված դերասան էիք երբ գնացիք ԱՄՆ, արդյոք հե՞շտ էր կայացած դերասանի համար գնալ ու ամեն ինչ զրոյից սկսել օտար հողում:

-Այո, շատ դժվար կլիներ, եթե զրոյից սկսեի, բայց ես արդեն 40 տարեկան էի և ունեի ստեղծագործական կենսագրություն, որն ինձ համար այցեքարտ էր, և մեծ մասնագիտական փորձ: Իսկ առհասարակ իմ բոլոր հաջողությունների համար ես շնորհակալ ու պարտական եմ իմ Աստծուն:      .

-Չե՞ք ծրագրում առաջիկայում գալ Հայաստան:

-Մենք ամեն տարի ընտանյոք հանդերձ այցելում ենք Հայաստան, ցավոք՝ այս տարի դեռ չենք պլանավորել մայրիկիս հիվանդության պատճառով, բայց Աստված առաջ, տեսնենք, թե ինչպես կդասավորվի:

10966496_945223072162526_979809587_n

11026437_945223148829185_2027290858_n

11026670_945223302162503_1221827892_n

11040035_945223442162489_1879367179_n

11016711_945223142162519_2086473914_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում