Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կա՛մ կշահեն, կա՛մ կկորցնեն բոլորը

Հայաստանի ներքաղաքական դաշտի սև-սպիտակի խնդիրը նոր չէ, որ գտնվում է հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում: Թվում է, թե այդ խնդիրը գալիս է 2007-08 թվականներից, երբ քաղաքականություն վերադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, ծավալեց հզոր շարժում և ստիպեց քաղաքական դաշտին կողմնորոշվել` կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ, կա՛մ լուսանցք:

Իրականում սև-սպիտակի խնդիրը Հայաստանում ավելի վաղ պատմություն ունի, իսկ դրա ծագման աղբյուրն էլ ոչ թե ինչ-որ քաղաքական գործչի գործունեությունն է, այլ Հայաստանի Հանրապետությունում առկա համակարգային խնդիրը: Սև-սպիտակը Հայաստանում պայմանավորված է նրանով, որ երկրում որպես հասարակական, պետական կյանքի կազմակերպման առանցք չի գործում Սահմանադրությունը:

Եթե երկրում գլխավոր խնդիրը սահմանադրական կարգի հաստատումն է, իսկ այդ խնդրի գլխավորությունը կարծես թե ոչ ոք այսօր չի ժխտում, ապա ամեն ինչ դառնում է շատ պարզ ու հստակ` կա՛մ դու սահմանադրական կարգի կողմն ես, կա՛մ` սահմանադրական կարգի դեմ: Դա է սև-սպիտակի խնդիրը, ոչ թե քաղաքական ուժերի քանակը կամ գույնը: Երկրում կարող են լինել չորս-հինգ հիմնական, առանցքային, հարաբերականորեն ազդեցիկ քաղաքական ուժեր, բայց դաշտը շարունակում է մնալ սև-սպիտակ, եթե երկրում չի գործում Սահմանադրությունը և հասարակական ու պետական կյանքը կազմակերպվում է քրեաօլիգարխիկ համակարգի չգրված կանոններով և հասկացություններով:

Հետևաբար, երբ որևէ մեկը, օրինակ` ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարում է, թե սև-սպիտակը ձեռնտու է միայն Հայ ազգային կոնգրեսին և իշխանությանը, ու փորձում հիմնավորել դա Կոնգրեսի և իշխանության ծայրահեղական բնույթով, ապա այդօրինակ հայտարարությունների մեջ գերիշխողը արհեստականությունն է, քարոզչականությունը, որով տվյալ գործիչը փորձում է ընդամենը սքողել սահմանադրականության և հակասահմանադրականության միջև լողալու իր և իր ներկայացրած քաղաքական ուժի վարքագիծը, կենսակերպը: Այստեղ նաև ուռճացված է թվում Հայ ազգային կոնգրեսին միանալ-չմիանալու խնդիրը:

Տվյալ պարագայում մի կողմ թողնենք Կոնգրեսի և մյուս քաղաքական ուժերի քաղաքական շահի խնդիրը, որը հաճախ անկասկած սուբյեկտիվ ներգործություն է ունենում ներքաղաքական զարգացումների վրա` դառնալով փոխադարձ մեղադրանքների պատճառ կամ առիթ: Բուն խնդիրը ավելի պարզ է: Եթե որևէ ուժ Հայաստանում հանդես է գալիս սահմանադրականության կարգախոսով և անկեղծ քայլեր կատարում այդ ուղղությամբ, ապա արդեն, մեծ հաշվով, այդքան էլ կարևոր չէ, թե արդյո՞ք այդ ուժը գործում է այլ ուժերի կամ ուժի հետ միասնական ֆորմատի մեջ:

Օրինակ` եթե ասենք «Ժառանգությունը», Դաշնակցությունը և Կոնգրեսը հանդես են գալիս սահմանադրականության կարգախոսով, ապա ամենևին պարտադիր չէ, գոնե այս պահին, որ նրանք հանդես գան միասնական ձևաչափով: Միասնական նպատակը, միասնական օրակարգը շատ ավելի ուժեղ և ազդեցիկ կարող է լինել, քան միասնական ձևաչափը: Անկախ ձևաչափի միասնականությունից` որքան շատ ուժեր հետապնդեն երկրում սահմանադրականության նպատակը, այդքան ավելի հզոր կլինի այդ առումով հանրային շահի սպասարկման ալիքը: Ամբողջ հարցն այն է, որ հռչակելով այդ նպատակը` արդյո՞ք քաղաքական ուժերը կարողանում են այն միշտ պահել բարձրության վրա, պահել իրենց առօրյա գործունեության, ամենօրյա վարքագծի բարձրության վրա:

Այստեղ թերևս ակնհայտ է, որ խնդիրներ կան բոլորի պարագայում` թե՛ Կոնգրեսի, թե՛ «Ժառանգության», թե՛ Դաշնակցության: Հաճախ նրանց մոտ ընդհանուր նպատակը, չքննարկելով, թե ում մոտ է դա ավելի անկեղծ և ազնիվ, ստորադասվում է քաղաքական շահերին, ինչն էլ առաջ է բերում անխուսափելի բախում: Խնդիրն այստեղ է, ոչ թե սև ու սպիտակի մեջ: Հետևաբար քաղաքական ուժերը պետք է իրենք իրենց մեջ, ինչպես նաև ուժ ու համարձակություն գտնելու դեպքում նաև իրար հետ միասին քննարկեն այդ հարցը և կարողանան գալ ընդհանուր հայտարարի: Ընդհանուր հայտարար ասված էլ պետք չէ դիտարկել որպես այդ միասնական ձևաչափի ստեղծում, որ երբ այն չստեղծվի, հնարավոր լինի շահարկել ընդդիմության անմիասնականության հարցը:

Ընդհանուր հայտարար ասվածն ամենևին պետք չէ պատկերացնել հենց այդ ձևաչափային վերջնարդյունքի տեսքով: Ընդհանուր հայտարար կարող է լինել, օրինակ, այն, որ ընդդիմադիր անկեղծություն ունեցող ուժերը պարզապես կարողանան պայմանավորվել թե՛ լիդերների, թե՛ նաև ակտիվի մակարդակով միմյանց հասցեին գրոհները դադարեցնելու և իրենց գործողությունները բացառապես մեկ ուղղությամբ` հակասահմանադրական համակարգին ուղղելու հարցում:

Գոնե այդ հարցում փոխադարձ պայմանավորվածության բացակայության դեպքում կորցնելու են բոլորը, և առաջին հերթին հասարակությունը, քանի որ քաղաքական ուժերն այդ փոխհամաձայնության բացակայության դեպքում չեն կարող արդյունավետ կերպով սպասարկել հենց կյանքի սահմանադրականությունն ապահովելու գլխավոր, գերակա խնդիրը: Մեկը մի քիչ շատ կկորցնի, մյուսը քիչ, բայց միևնույն է, խոշոր հաշվով, կկորցնեն բոլոր նրանք, ովքեր իսկապես ցանկանում են երկրում փոփոխություններ ապահովել:

Ահա այդ համատեքստում է, որ պետք է դադարեցնել սև ու սպիտակի դեմ քարոզչական արշավը, եթե այդ արշավը տանող ուժերի համար փոփոխություններն իրականում սպասելի և ցանկալի կատեգորիա են, և ընկալվում են սահմանադրականության տեսանկյունից, ոչ թե միջանկյալ լողի: Ի վերջո, քաղաքականության մեջ գույները չեն կանխորոշվում անուններով, անվանումներով կամ ձևաչափերով: Կանխորոշիչը դիրքորոշումներն են: Հետևաբար, վերադառնալով գլխավոր խնդրին` սահմանադրական կարգի հաստատման հրամայականին, թերևս արժե փաստել, որ սևը կամ սպիտակը կանխորոշվում է այդ խնդրի վերաբերյալ ունեցած դիրքորոշման անկեղծությամբ` ով է սահմանադրական կարգի հաստատման իր անհատական կամ կուսակցական միտումներում անկեղծ, և ով է կեղծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում