ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլարի չափով պարգևավճար են հայտարարել աֆղան իսլամիստների մասին տեղեկատվության համար։ Այս մասին ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։
Խոսքն Աֆղանստանի «Իսլամական կուսակցության» երկու անդամների՝ Աբդուլ Սաբուրի և Աբդուլլա Նոուբահարի մասին է։
Ամերիկյան իշխանություններն Աֆղանստանի «Իսլամական կուսակցության» գործունեությունը ճանաչել են ծայրահեղական՝ շարիաթական օրենքին հարելու համար։ Պետդեպի տվյալներով՝ այդ երկու իսլամիստները պայթուցիկ նյութերի գծով մասնագետներ են։