Արգենտինայում դատարանը փակել է երկրի նախագահ Քրիստինա Կիրշների դեմ գործը` 1994-ին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի պայթյունի հետ կապված: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ հունվարին սույն գործը հետաքննող (արդեն հանգուցյալ) դատախազ Ալբերտո Նիսմանը Քրիստինա Կիրշներին և ԱԳՆ ղեկավար Էկտոր Տիմերմանին դավադրության մեջ է մեղադրել` իրանցիների «անպատժելիությունն ապահովելու նպատակով», որոնց Արգենտինան մեղադրում է Բուենոս Այրեսում տեղի ունեցած պայթյունին մասնակից լինելու մեջ: