Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ցեղասպանության ճանաչման աշխարհաքաղաքական կոնտեքստը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համընկնում է աշխարհաքաղաքական, միջազգային նոր գործընթացներով, և եթե սպասվում են ճանաչման նոր զարգացումներ, ինչը փաստորեն նաև Ֆրանսիայի նախագահն է սպասում և հայտարարում այդ մասին, ապա այդ սպասումները հիմնված են աշխարհաքաղաքական իրավիճակի, միջազգային իրադրության և տենդենցների վրա, ոչ թե լոկ տարելիցի կամ համաշխարհային բարեգթության: Սրան զուգահեռ, երբ սպասումներ կան Հայաստանում, հաճախ, իհարկե, իռացիոնալ և չհիմնավորված, այլ պարզապես երևակայության վրա կառուցված` դա մի բան է, և լրիվ այլ բան է, երբ նոր զարգացումների համոզվածություն է հայտնում աշխարհի կարևորագույն երկրներից մեկի նախագահը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին Փարիզում մասնակցելով հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը` հայտարարել է, որ 2015 թվականին կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ժեստեր:

Իհարկե, շատ հետաքրքրական կլիներ, եթե Ֆրանսուա Օլանդը նաև մանրամասներ, թե ինչով է պայմանավորված իր այդ համոզումը ավելի կոնկրետ, առարկայորեն: Եվ նաև, թե մասնավորապես ինչ ուղղությամբ են սպասումները կամ համոզումները: Սակայն ինքնին հասկանալի է, որ Օլանդի հայտարարությունն առանց այդ էլ բավական շատ բան է նշանակում, և մանրամասները արդեն կլինեն ճոխություն, որը, իհարկե, մեզ թույլ տալ չենք կարող: Մնում է կռահել կամ ենթադրությունների մակարդակով փորձել հասկանալ, թե ինչ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Եթե նման համոզում հնչեցվել է Ֆրանսիայի նախագահի շուրթերից, ապա առաջինն, իհարկե, պետք է դիտարկել Ֆրանսիան: Իսկ Փարիզն այստեղ անելիք, իհարկե, ունի, որը կիսատ է մնացել դեռևս նախորդ նախագահի՝ Սարկոզիի ժամանակից:

Խոսքը Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագծի մասին է, որ անցել էր Ֆրանսիայի օրենսդիր ու գործադիր կառույցներով և միայն կասեցվեց սահմանադրական դատարանում: Կարող ենք ենթադրել, որ Փարիզն ինքը առաջին քայլը կանի նոր զարգացումների ուղղությամբ, և 2015-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը կընդունվի և կմտնի ուժի մեջ: Եվ սա միայն բարոյական հարց չէ, այլ քաղաքական կարևոր գործոն միջազգային հարաբերություններում, այդ թվում` բնականաբար Հայաստանի համար: Ի վերջո, մենք պետք է լիահույս լինենք, որ Հայաստանը մի օր կսկսի զբաղվել արտաքին քաղաքականությամբ և օգտագործել առկա, ձևավորված նպաստավոր գործոնները:

Իհարկե, հաջորդ կարևորագույն ուղղությունը դա ԱՄՆ-ն է, որտեղ տասնամյակներ շարունակ ակտիվ լոբբինգի պայմաններում արդյունքները այնուամենայնիվ շատ համեստ են: Միևնույն ժամանակ, մենք պետություն առ պետություն դիտարկելով հանդերձ, պետք է հասկանանք ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստը: Ահա այս իմաստով է, որ նոր զարգացումների հավականություն իսկապես կա: Դրանք կլինեն Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, թե այլ երկրում, արդեն ժամանակի հարց է և գործոնները այստեղ մանրանում են: Ինչպես բրիտանացիներն են ասում` սատանան մանրուքների մեջ է, և դրանք լիովին դիտարկելը գործնականում անհնար:

Հետևաբար դժվար է ասել, թե ինչ նախադրյալներ կան առավելագույն ճշգրտությամբ կանխատեսելու համար, թե ինչ կարող է լինել ԱՄՆ քաղաքականության մասով: Սակայն ընդհանուր առմամբ հարկ է արձանագրել, որ աշխարհում տեղի է ունենում Թուրքիայի դերի վերանայում, ընդ որում` այնպիսի ծավալներով և խորությամբ, որ պաշտոնական Անկարան չի խորշում հայտարարել դեպի Եվրամիություն իր ձգտման հարցում հետաքրքրության և խանդավառության անցյալում լինելու մասին: Այսինքն` սա ինչ-որ առումով թուրքական հիասթափության կամ վա-բանկի շանտաժային քաղաքականության դրսևորում է:

Խնդիրն այն է, որ եթե Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունը շարունակում է սրվել, իսկ առնվազն 2015 թվականի համար նման սրացման ոչ միայն պահպանման, այլ նույնիսկ առավել մեծ լարվածության հավանականությունը կա, ապա Թուրքիան կկանգնի առավել դժվարին խնդրի առաջ, և Արևմուտքը անպայմանորեն կպահանջի Անկարայից կողմնորոշվել ավելի հստակ: Իսկ այս հարցում, իհարկե, հայկական հարցը լինելու է առանցքային լծակներից մեկը:

Եվ սա է նաև, որ առկա իրավիճակում առաջացնում է ճանաչման նոր գործընթացի հավանականությունը, ինչը, սակայն, չի նշանակում ինքնաբերաբար, որ ամեն ինչ կսկսվի և կավարտվի հենց 2015-ին: Որովհետև եթե խնդիրը պայմանավորվում է ոչ թե հոբելյաններով կամ տարելիցներով, այլ քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերով, ապա դրանց ներկայիս հարաբերակցությունը պահպանվելու դեպքում կարող ենք ասել, որ հայկական հարցի, այսպես ասած, հրատապությունը կպահպանվի այնքան, ինչքան կպահպանվի Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը:

Սրանով հանդերձ, այս իրավիճակը միաժամանակ առաջ է բերում նաև էական ռիսկեր` կապված Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պայմաններում Թուրքիայի հետ դաշնակցելու Ռուսաստանի ձգտման հետ: Որովհետև այստեղ ևս հայկական հարցը գալիս է առաջնային պլան և կասկած չկա, որ Թուրքիան դաշնակցելու առաջնային պայմանների շարքում դիտարկելու է հայկական հարցը լռեցնելու համար Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության գործածումը: Ընդ որում` ոչ միայն Հայաստանի, այլ նաև հայկական սփյուռքի վրա ունեցած ՌԴ ազդեցության, քանի որ այդ ազդեցությունն էապես պակաս չէ, քան Հայաստանի վրա եղածը: Այլ կերպ ասած` առկա իրավիճակը եթե մի կողմից մեծացնում է ճանաչման ուղղությամբ նոր զարգացումների հավանականությունը, մյուս կողմից` բավական շոշափելի է նաև հավանականությունը, որ ռուս-թուրքական մերձեցման գին Թուրքիան կարող է գոնե 2015 թվականի համար սահմանել հայկական հարցի լռեցման գործում ՌԴ ունեցած հնարավորությունների կիրառումը:

Այս իրավիճակը ակնառու է դարձնում մի բան, որ 2015 թվականին հայկական հարցի արծարծման արդյունավետությունը պայմանավորված կլինի Հայաստանի և համայն հայության որակներից ու կամքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում