SpaceX ընկերությունը, որը մասնագիտացած է մասնավոր տիեզերագնացության նախագծերում, հրապարակել է գեղեցիկ 3D հոլովակ՝ նվիրված աշխարհում ամենահզոր Falcon Heavy հրթիռի արձակմանը: Այս մասին գրում է Technoguide.com-ը:
Դժբախտաբար, սա դեռևս իրական արձակման փաստագրական տեսանյութ չէ: Falcon Heavy հրթիռը դեռևս մշակում են, իսկ դրա արձակումը տիեզերք նախատեսված է մինչև այս տարվա վերջ: