Համացանցում Միլա Կունիսի մասնակցությամբ «Յուպիտերի վերելքը» ֆիլմի պրոմո կադրեր են հայտնվել, որտեղ դերասանուհին յուրահատուկ հարսանեկան զգեստ է ցուցադրում, որը զարդարված է քարերով և ծաղիկներով, ինչպես նաև հսկայական գլխարկ է կրում, գրում է Spletnik.ru-ն:
Պոստերների վրա ներկայացված է նաև Էդի Ռեդմեյնը: Դերասանի խոսքերով՝ նկարահանումներին պատրաստվելիս նա սպորտդահլիճում շատ ժամանակ է անցկացրել՝ աշխատելով մկանների զարգացման վրա: Դատելով լուսանկարներից՝ դա նրան հաջողվել է:
Հիշեցնենք, որ ֆիլմի սյուժեի հիմքում Յուպիտեր Ջոնսի պատմությունն է: Այդ աղջկան ճակատագրով մեծ գործեր են տրված, սակայն նա իրականում որպես մաքրուհի է աշխատում, իսկ երեկոները հեռուստացույցի առջև է անցկացնում:
Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Ջոնսը հանդիպում է Քեյնին՝ նախկին ռազմական որսորդի, ով Երկիր է եկել Յուպիտերին գտնելու և նրան իր ճակատագրի մասին պատմելու համար: