Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

«Հույսս կտրեմ՝ գազան կդառնամ». Զինվորի հայրը վստահ է՝ որդին ինքնասպան չի եղել՝ սպանել են

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Ջոկի հրամանատարներ, կոչումով՝ կրտսեր սերժանտներ

Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը ընդգրկված են եղել հենակետում մարտական հերթապահության կազմում:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Միսակյանը ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերի հալածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Ս.-ին: Մեղադրել է, թե տնից ուղարկված սննդամթերքը նա մենակ է ուտում, սեռական բնույթի հայհոյանք է տվել, հեռախոսի մարտկոցը չտալու համար էլ բռունցքով հարվածել է զինվորի կրծքին:

2012 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում, ըստ դատական ակտի, հենակետի գետնատնակում Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը քննադատել են Սարգիսին, նրա արարքը՝ ուղարկված սննդամթերքը իբր թե մենակ ուտելը, համարել են չ….ն:

Ըստ դատական ակտի՝ նվաստացնող վերաբերմունքի պատճառով տուժողը, գտնվելով ընկճված հոգեվիճակում, իրեն ամրակցված ինքնաձիգից գետնատնակի դիմաց կեսգիշերին կրակոց է արձակել իր բերանի մեջ և ինքնասպան է եղել:

Արթուր Միսակյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե Սարգիսի հետ բոլոր զինծառայողները եղել են նորմալ հարաբերությունների մեջ: Ինքն ու Արտաշեսը նրան վատ չեն վերաբերվել, երբևէ չեն վիրավորել: Չի եղել դեպք, որ Սարգիսը հենակետում մենակ ուտի, ու նրան դրա համար նախատեն:

Արթուր Միսակյանը հայտարարել է, որ նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք տվել է վախի, սպառնալիքների ու ճնշումների ազդեցության տակ:

Արտաշես Խաչատրյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, միայն՝ որ առանց հենակետի ավագի թույլտվության գնացել է մեկ այլ հենակետ՝ կառուցվածքին ծանոթանալու:

Նոյեմբերի 4-ին ժամը 18-ից մինչև 18-ն անց 30 րոպե եղել է այդ հենակետում, իրեն սուրճ են հյուրասիրել: Հաջորդ օրն իմացել է, որ շարքային Սարգիս Ս.-ն մահացել է: Խաչատրյանը պնդել է, որ նրանց հենակետում եղած ժամանակ ինքը Սարգիսի հետ չի խոսել, նրան չի վիրավորել:

Դատարանն արժանահավատ է գնահատել ամբաստանյալ Արթուր Միսակյանի նախաքննական ցուցմունքները, որոնցում

Միսակյանը հայտնել է, թե հենակետ գնալու ճանապարհին Սարգիսն իրեն ասել է, որ տնից ուտելիք են ուղարկել, մեջը «Սնիկերս» կա, հասնեն հենակետ, միասին կուտեն:

Հաջորդ օրը հենակետում Սարգիսն ասել է, թե «Սնիկերսը» համածառայող Թովմասի հետ արդեն կերել է:

Թովմասն էլ ասել է, թե Սարգիսի հետ «Սնիկերս» չի կերել: Ստելու և շոկոլադը մենակ ուտելու համար Միսակյանը նախատել է Սարգիսին:

Նոյեմբերի 4-ին, ժամը 19-ի սահմաններում այլ հենակետից իրենց մոտ է եկել Արտաշես Խաչատրյանը:

Իմանալով, որ Սարգիսը տնից ուղարկված սննդամթերքը մենակ է ուտում, նա ասել է. «Արա՛ Սաքո, պոստում մենակ քաղցր ես ուտո՞ւմ, գիտե՞ս, որ դա չ…ն ա»: Սարգիսը չի պատասխանել: Պառկել է մահճակալին:

Արտաշեսը կանչել է նրան, պահանջել է, որ հեռախոսի մարտկոցն իրեն տա: Սարգիսը հանել է հեռախոսի մարտկոցն ու տվել է նրան:

Որոշ ժամանակ անց Սարգիսը դուրս է եկել գետնատնակից, քայլել դեպի ճաշարան: Արտաշեսը նրա հետևից հայհոյանքով պահանջել է, որ իր համար ջուր բերի: Սարգիսը ջուրը բերել է:

Ժամը 21-ի սահմաններում Արտաշեսին ճանապարհել են: Նա բացականչել է. «Արա՛ Սաքո, գոհ ե՞ս, հա՞»: Սարգիսը չի պատասխանել:

Կեսգիշերին մոտ գետնատնակի կողմից կրակոց է լսվել: Մտածել է՝ հակառակորդն է կրակել, հետո իմացել է, որ Սարգիսն ինքնասպան է եղել:

Դատահոգեբանական հետմահու փորձաքննությամբ փորձագետն արձանագրել է, որ Սարգիսը մահվանը նախորդող ժամանակահատվածում եղել է խիստ հուզված, ընկճված հոգեվիճակում: Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի արարքների, վիրավորական արտահայտությունների ու հայհոյանքների և Սարգիսի կողմից ծայրահեղ քայլի դիմելու ժամանակահատվածը երկար չի եղել, նրանց վիրավորանքների և տուժողի կողմից ինքնասպանություն գործելուն նախորդող հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Միսակյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 9-ից:

Արտաշես Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել և վերջին հաշվով դատապարտվել 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 10-ից:

Ընդհանուր իրավասության դատարանում կատարված քննությունից ու կայացված դատավճռից դժգոհ են մնացել ու վերաքննիչ բողոքներ են բերել ինչպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, այնպես էլ ամբաստանյալների շահերի պաշտպանը:

Պաշտպան Թորոսյանը վերաքննիչ դատարանում միջնորդել է բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, կամ տալ նրանց կատարած արարքի ճիշտ քրեաիրավական որակումը, կամ, եթե դատարանը անհնարին համարի արդարացման դատավճռի կայացումը, մեղմացնել իր պաշտպանյալների պատժաչափերը կամ էլ նրանց նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նույնպես պնդել են, թե ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ապօրինի է: Գործի քննությամբ այդպես էլ չեն պարզվել տուժողի մահվան իրական հանգամանքները:

Նախաքննական մարմինը, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Խչեյանի, կեղծել է ապացույցները, ծախսել է միջոցներ, ապօրինությունների մեջ ներգրավվել են բազմաթիվ պաշտոնյաներ: Եվ դատարանը դարձել է հանցավոր շղթայի օղակ:

Ըստ տուժող կողմի՝ դեպքի վայրում տուժողից բացի մեկ այլ զինծառայող է եղել, ում համազգեստի վրա հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ, բայց փորձագետը բացատրել է, թե դա աղտոտվածություն է, ոչ թե կրակոցի արգասիքներ: Այդ զինծառայողը գործով ընդամենը վկայի կարգավիճակ ունի:

Փաստաբան Խչեյանն ասել է, թե գործի քննությամբ թույլ են տրվել էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Նա միջնորդել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Տուժողի իրավահաջորդը՝ Սարգիսի հայրը, միացել է իր ներկայացուցչի բողոքին ու ասել է, թե ինքը համոզված է, որ կատարվել է սպանություն, ոչ թե ինքնասպանություն:

Նա առարկություն չի ներկայացրել ամբաստանյալների շահերի պաշտպանի բողոքի դեմ, այսինքն՝ դեմ չէր, որ ամբաստանյալներն արդարացվեն, կամ մեղմացվի նրանց պատիժը, ու նրանք ազատ արձակվեն: Տուժողի իրավահաջորդը վերաքննիչ դատարանում էլ կարծիք է հայտնել, թե ամբաստանյալներն իր որդու մահվան հարցում մեղավորություն չունեն:

Նախագահող դատավորը տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը ճշտելով՝ ամբաստանյալների վերաբերյալ հարցրեց. «Հիմա ձեր կարծիքով՝ էս մարդիկ մեղավորություն չունե՞ն, ձեր որդու նկատմամբ բռնություն չե՞ն գործադրել»:

Տուժողի իրավահաջորդն ասաց. «Ես չեմ որոշելու նրանց մեղավորության աստիճանը… Ես իմ հույսը դրել եմ արդարադատության վրա: Եթե հույսս կտրեմ՝ գազան կդառնամ»: Նախագահողը հանգստացրեց տուժողի իրավահաջորդին. «Պետք չի, ա՛յ մարդ, տուժած մարդ եք, ի՞նչ գազան»:

Տուժողի իրավահաջորդն իր դիրքորոշմանը մնաց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Խչեյանը միջնորդեց նշանակել կրկնակի դատաձգաբանական-դատաքիմիական փորձաքննություն, քանի որ անցկացված փորձաքննությունները, ըստ Խչեյանի հակասական են, նկարագրական ու հետևությունների մասերը չեն համապատասխանում իրար, ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննված փորձագետները չեն կարողացել փարատել տուժող կողմի կասկածները, ընդհակառակը, տուժող կողմը եկել է համոզմունքի, թե փորձագետն անձեռահաս է:

Վերաքննիչ դատարանը, լսելով կողմերին, մերժեց այս միջնորդությունը, ավարտեց դատական քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ:

Բավական ժամանակ անց հրապարակվեց որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բերված բոլոր բողոքները:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:

Դատարանը, փաստորեն, հիմնավորված համարեց, որ կատարվածը ինքնասպանություն է եղել, և ամբաստանյալները մեղավոր են ու պետք է սահմանված պատիժները կրեն տուժող Սարգիս Ս.-ին ինքնասպանության հասցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում