Երգչուհի Շակիրան ու «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկրորդ անգամ ծնողներ են դարձել՝ հայտնում է El Mundo-ն: Ծնվել է նրանց երկրորդ տղան:
Երեխան լույս աշխարհ է եկել երեկ՝ ուշ երեկոյան: Շակիրային կեսարյան հատում են արել, բարդություններ չկան՝ ասվում է հոդվածում: Ծնողները դեռ չեն հայտնել երեխայի անունը:
Բարսելոնայի հիվանդանոցում, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը, երգչուհին վարձակալել էր ամբողջ հարկը՝ հետաքրքրասերների աչքից խուսափելու համար: