Սինայի թերակղզու հյուսիսում հարձակումների շարքի պատասխանատվությունը ստանձնել է «Անսար բեյթ ալ-Մաքդիս» ջիհադիստական խմբավորումը: Հարձակումների հետևանքով զոհվել է 27 մարդ: Այս մասին գրում է Reuters-ը:
«Անսար բեյթ ալ-Մաքդիս»-ի գրոհայինները անցյալ տարի հայտարարել էին, որ ենթարկվում են Իրաքում և Սիրիայում գործող ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորմանը:
Հինգշաբթի օրը գրոհայիններն ականանետով ռմբակոծել են Հյուսիսային Սինայի Անվտանգության ուժերի վարչության շտաբը Ար-Արիշ քաղաքում և իրականացրել երկու այլ ահաբեկչություններ: