ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնում են մահապատժի ենթարկել հորդանանյան ռազմաօդային ուժերի օդաչու Մոազ Ալ-Կասաբեհին, եթե կին ահաբեկիչ Սաջիդա Ալ-Ռիշավին մինչև այսօր երեկո ազատ չարձակվի։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ահաբեկիչների ուղերձին։
Համացանցում հայտնվել է աուդիոհաղորդագրություն, որում ևս մեկ պատանդ՝ ճապոնացի Կենձի Գոտոն, կարդում է իր և օդաչուի ազատման պահանջը՝ մայրամուտին կնոջը թուրքական սահմանի մոտ տանելու վերաբերյալ։
Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը երեկ խոստացել էր, որ երկիրը ազատ կարձակի կին ահաբեկչին, եթե գրոհայիններն ազատեն պատանդված օդաչուին։
Նշվում է, որ Ճապոնիան հաստատել է տարածված ուղերձի իսկությունը։