Պետերբուրգցի 6-րդ դասարանցին ինքնասպան է եղել պոռնո դիտելու արգելքի պատճառով, հայտնում է LifeNews-ը:
Դպրոցական աղջիկը ցատկել է 14-րդ հարկից ծնողների հետ վեճից հետո, որոնք պարզել էին, որ իրենց աղջիկն իր համակարգչից մուտք է գործում պոռնոկայքեր:
Նշվում է, որ դպրոցականը դաստիարակվել է լիարժեք ու ապահովված ընտանիքում ու երբեք չի հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Ինքնասպանության փաստով ստուգումներ են անցկացվում:
Չեն բացառվում նաև քրեական գործի հարուցում «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով: