Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանի կոչը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում հանդես է եկել ելույթով,որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ես պատրաստվում էի խոսել այլ թեմայով, որ ինձ համար շատ կարևոր է, բայց մինչ այդ թույլ տվեք մի փոքր անդրադարձ կատարել ադրբեջանցի գործընկերոջ ելույթին: Ինձ համար անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերևս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթները իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, քանի որ վերջինս վարպետ է ամեն ինչ խեղաթյուրելու, ինչին մենք ականատես եղանք հունիսյան նստաշրջանին: Ինչ վերաբերում է վերջինիս նշած անձանց, ապա նրանք գերիներ չեն, այլ հանցագործներ, որոնք սպանություն են կատարել: Ղարաբաղյան կողմը ամբողջովին հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` գերիների հարցերով: Սակայն սա այդ դեպքը չէ: Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ: Այժմ թույլ տվեք անդարադառնալ ելույթիս:

Ինչպես ձեզնից շատերը գիտեն, մարդկության քաղաքակիրթ մասը պատրաստվում է նշել Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայկական ցեղասպանության 100- ամյակը: Ցեղասպանություն, որը հարյուր տարի հետո էլ դեռ սահմռկեցնում է իր վայրագությամբ և անողոքությամբ: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իսկապես իրականություն էր և այն իսկապես ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որի զոհերը, վերապրածները և նրանց սերունդները,նույնիսկ, հարյուր տարի անց սպասում են ճանաչման և արդարադատության: Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան շարունակում է դրա հերքումը: Ավելին, բանտարկում է բոլոր նրանց, ովքեր փորձում են խոսել հայկական ցեղասանության մասին, մեղադրելով նրանց թուրքականությունը վիրավորելու մեջ, ինչ էլ, որ դա նշանակի: Չնայած շատ մարդիկ զարմանում են և չեն հասկանում այս շարունակական ժխտման պատճառները, սակայն խոր պատճառները ակնհայտ են զինված աչքի համար: Դա ցեղասպանության շարունակականություն է որպես այսպիսին: Շարունակականությունը միևնույն տարածքներում, միևնույն երկրում, միևնույն երկրի կողմից, միևնույն մարդկանց կողմից: Մի´ խաբեք ինքներդ ձեզ: Մի´ եղեք երեսպաշտ՝ ասելով, որ այսօրվա Թուրքիան ոչնչի համար մեղավոր չէ, որ դրա քաղաքացիները համարյա եվրոպացիներ են և որ ցեղասպանությունը անցյալի հարց է…

Հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնամոլների խմբի կողմից: Մենք դեռ սպասում ենք, որ այս հանցանքի մեղավորները կստանան իրենց արդարացի պատիժը: Հորինված Անատոլիա անունով կոչվող Արևմտյան Հայաստանի հայկական հսկայական մշակույթային ժառանգության գրեթե բոլոր հուշարձանները ոչնչացվել են Թուրքիայի կողմից: Թուրք ղեկավարները, որպես վիրավորանք են ընդունում, երբ իրենց հ այ են անվանում: Ավելին, վերջերս Սիրիայում՝ Դեյր-Էլ- Զորում, իրականացվեց հայկական եկեղեցու պայթեցումը ‹‹իսլամական պետության» կողմից, որը, ինչպես նշվում է, իրականացվել է Թուրքիայի աջակցությամբ: Դեյր-Էլ-Զորը իրենց տներից վտարված և Սիրիայի անապատներում մահվան դատապարտված ցեղասպանության զոհերի վերջին հանգրվանն էր: Աշխարհի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող մեծ իրադարձություններից շեղելու և ցեղասպանության հիշատակը մթագնելու համար՝ հայկական ցեղասպանության տարելիցի օրը վիճարկվում է Արևմտյան դաշնակիցների ջախջախման օրով՝ Գալիպոլիի ճակատամարտի օրով, որը մշտապես նշվել է ավելի վաղ` մարտ ամսին:

Այսօր մեր հարևանը և ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան իրականացնում է այլ վայրագություններ: Հսկայական աջակցություն է ցույց տրվում Իրաքում և Սիրիայում եզդիների, քրիստոնյաների, ասորիների, շիաների,ալավիտների և այլ փոքրամասնությունների ցեղասպանության իրականացմանը այպես կոչված ‹‹իսլամական պետության» կողմից, որի վայրագությունները համեմատելի են միայն 20-րդ օսմանյան զորքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների հետ:

Հարգելի´ գործընկերներ, այստեղ՝ ազատ խոսքի եվրոպական բաց ամբիոնի կենտրոնում, կոչ եմ անում ներգործել ձեր՝ հայկական ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չճանաչած կառավարությունների վրա հայկական ցեղասպանությունը իր անունով կոչելու համար, որպեսզի ցույց տրվի զեղծարար չարիքի իշխանության և մեծ քաղաքականության կեղտոտ բանակցությունների նկատմամբ անհնազանդությունը:

Որքան երկար մենք լռենք, թաքցնենք մեր գլուխները, այնքան մերօրյա ցեղասպանությունները կշարունակվեն: Որքան երկար անտեսենք 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանություն, այնքան ավելի շատ ցեղասպանությունների վկան կդառնանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում