Դուբայի միջազգային օդանավակայանը աշխարհի ամենամարդաշատ օդանավակայանն է ճանաչվել՝ առաջին տեղը խլելով Հիթրոուի օդանավակայանից: Այս մասին է հաղորդում BBC-ն:
ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանը 2014 թ. 70.5 միլիոն ուղևոր է տեղափոխել, այն ժամանակ, երբ Հիթրոուն ընդամենը 68.1 միլիոն մարդ է տեղափոխել:
Այս փաստը Դուբայի օդանավակայանի համար պատմական է դարձել, որի ուղևորների թիվը աճել է 6.1 տոկոսով: