Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

ՌԴ-ի հետ լիակատար փոխըմբռնում կա, որ հետաքննությունը լինի բաց և թափանցիկ. Նալբանդյանը՝ Գյումրու սպանդի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց նախորդ տարին՝ ընդգծելով տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենանշանակալի ձեռքբերումները:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշերի համաձայն, շարունակել է աշխատանքներ տանել՝ ուղղված երկրի անվտանգության ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թիվի ավելացմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,-ասաց Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ նախորդ տարվա ամենակարևոր իրադարձությունը Հայաստանի անդամագրումն էր Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ նրա՝ դա բխում է ՀՀ ռազմավարական շահերից. «Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունը, անընդմեջ կրկնվող դիվերսիոն գործողությունները նոր թափ ստացան, որոնք Բաքվի ապակառուցողական գործընթացների, միջնորդների առաջարկների շարունակական մերժման արդյունքում են տեղի ունենում:

Հայկական ուղղաթիռի խոցումը, անկման վայրը շուրջ տասն օր շարունակ կրակի տակ պահելը զգալի լարվածություն առաջացրին, ինչը համապատասխան արձագանք ստացավ միջազգային հանրության կողմից»:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրամիության հետ, իսկ Միացյալ Նահանգների հետ էլ ավելի է ամրապնդում հարաբերությունները՝ դյուրացնելով մուտքի ռեժիմը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է տպավորություն ստեղծվում, թե ՀՀ պետական մարմինների արձագանքն ուշացած է Գյումրու ողբերգությանը, Նալբանդյանը պատասխանեց. «Ահավոր սարսափելի հանցագործության հենց առաջին օրը ՀՀ նախագահը իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան արձագանքներ, նշել, որ ամենասեղմ ժամկետում պետք է բացահայտել մանրամասները, հայտնաբերել մեղավորներին, օրենքի ամենախիստ ուժով պատասխանատվության ենթարկել: ՀՀ նախագահը նշել է այդ ամենի կարևորությունը, մեր իրավապահ մարմինները, իրենց կողմից կատարվող աշխատանքների համաձայն, տեղեկատվություն են տրամադրում, հայկական կողմը պատշաճ համագործացկություն է հաստատել ռուսաստանյան գործընկերների հետ, գիտեք, որ հեռախոսազրույց է եղել ՀՀ և ՌԴ նախագահների միջև, ամենաակտիվ շփումները շարունակվում են»:

Նրա խոսքով՝ լիակատար փոխըմբռնում կա, որ պետք է հետաքննությունը լինի բաց և թափանցիկ, և որ մեղավորները պետք է ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվեն:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում