Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

Չի բացառվում, որ ապրիլի 24-ին Հայաստան կայցելեն Բարաք Օբաման և Անգելա Մերկելը. թուրք փորձագետ

Թուրքիայի Չանաքքալե քաղաքի «Մարտի 18» անունը կրող համալսարանի ռեկտոր, հակահայ հայացքներով աչքի ընկնող թուրք փորձագետ Սեդաթ Լաչիները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հոդված է գրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ինտերնետ հաբեր» կայքը։

«Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրներից մեկը Հայկական հարցն է։ Հայերը պնդում են, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և ցանկանում, որ կատարվածի համար վճարի Թուրքիան։ Նախ, ուզում են, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, այնուհետև մեծ գումարներ փոխհատուցի, դե, իսկ վերջում՝ հողերի վերադարձ։

Թուրքիան, իր հերթին, հրաժարվում է կատարել սույն պահանջները՝ հայտարարելով, որ կատարվածը ցեղասպանություն չէ, հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երկրում չկար իշխանություն, բացի դրանից՝ մի շարք հիվանդություններ էին տարածված»,- ահա այս տողերով է սկսում իր հոդվածը թուրք պրոֆեսորը։

Լաչիները նշում է, որ հայերը լավ են նախապատրաստվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ըստ նրա՝ ապրիլի 24-ին, ամենայն հավանականությամբ, Ծիծեռնակաբերդ կայցելեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև չի բացառում, որ այդ օրը Երևանում կլինեն նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Փորձագետն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի հրավերին. «ՀՀ նախագահին այդ օրը Թուրքիա հրավիրելու միտքն ամենևին էլ վատ չէր, բայց ուշացած էր»։

Հոդվածի վերջում Լաչիները շեշտում է, թե հայերը 2015 թվականը որպես վերջ չեն ընկալում։ Նա գտնում է, որ հայերը սա ընդունում են որպես ազգային զարթոնքի տարի, ճիշտ այնպես, ինչպես 1965 թվականին էր, երբ հայերը նշում էին Ցեղասպանության 50-րդ տարելիցը։

Նշենք, որ Սեդաթ Լաչիները հայ-թուրքական հարաբերություններով զբաղվող հայտնի թուրք փորձագետ է։ Այս թեմայի շուրջ մի քանի գրքեր է հեղինակել՝ «Հայկական հարցը, Սփյուռքը և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը», «Թուրքերն ու հայերը. միջազգային հարաբերությունների հետազոտություն», «Հայկական հարցի տեղեկատու» և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում