Delta Airlines ավիաընկերությունը երկուշաբթի օրը՝ հունվարի 26-ին, չեղյալ է հայտարարել 600 չվերթ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Նշվում է, որ չվերթները չեղյալ են հայտարարվել ձնաբքի մասին նախազգուշացումների պատճառով, որը սպասվում է ԱՄՆ Նյու Յորք, Նյու Ջերսի, Կոնեկտիկուտ, Փենսիլվանիա, Մասաչուսեթս, Մեն նահանգներում:
Ինչպես հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, քաղաքին է մոտենում մեգապոլիսի պատմության մեջ ամենաուժեղ ձնաբուքը: