Այսօր 30 խմբում ընդգրկված 108 գիտնականներ դրամաշնորհներ ստացան ՀՕՖ-ից՝ Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Այս տարի ներկայացված 174 գիտական հայտերից հաղթող է ճանաչվել 30-ը, գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 15-ը՝ կանայք: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը մեր հիմնական խնդիրներից մեկն է, և այստեղ պետք է կարևորել ՀՕՖ-ին, որը 27 երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր:
Ավելին՝ տեսանյութում: