Սիրիայում արդեն չորս տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը Լիբանանին 20 միլիարդ դոլարի վնաս է հասցրել: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ռաշիդ Դերբասը:
Դերբասը նշել է, որ 2013 թ. Լիբանանը ստացել է միջազգային կազմակերպությունների խոստացված գումարի միայն 50%-ը, իսկ 2014 թ-ին՝ 44%-ը:
Ավելի վաղ, Լիբանանի կառավարությունը մասնակիորեն դադարեցրել էր սիրիացի փախստականների ընդունումը: Լիբանանը չի ընդունում ռազմական գործողություններից զերծ մնացած շրջանների, ինչպես նաև լիբանանա-սիրիական սահմանից հեռու գտնվող բնակավայրերի փախստականներին:
Սիրիացի փախստականներն այժմ Լիբանանի բնակչության քառորդ մասն են կազմում: