Գիտնականները պատմել են շոկոլադի ևս մեկ օգտակար հատկության մասին: Պարզվում է, որ նրա հոտը կարող է նպաստել օրգանիզմի կողմից վիրուսների դիմակայմանը՝ հաղորդում են օտարերկրյա լրատվամիջոցները:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ շոկոլադի հոտը բարձրացնում է իմունիտետը: Բանն այն է, որ շոկոլադի բուրմունքը զգալուց հետո օրգանիզմում արագանում է իմունոգլոբուլինի A դասի արտազատումը:
Սա շոկոլադի միակ առավելությունը չէ մրսածության հիվանդությունների դեմ պայքարում: Բոլորովին վերջերս Կանադայի գիտնականներն ապացուցեցին, որ շոկոլադը բուժում է հազը: