Թարմեցնող ըմպելիքի նկատմամբ սերը նվազեցրել է արհեստական բեղմնավորման հավանականությունը: Իսկ գարեջրի սիրահարների մոտ ծնող դառնալու հավանականությունը ավելի մեծ է եղել:
Ինչպես հաղորդում է Tech Times-ը, Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 105 տղամարդ, որոնց կանայք փորձել են հղիանալ արհեստական բեղմնավորման միջոցով: Մասնակիցների միջին տարիքը կազմել է 37 տարեկան: Նրանք հարցաթերթիկ են լրացրել, որն իր մեջ ներառում է ալկոհոլի, կոֆեինի և սննդի օգտագործման վերաբերյալ տարբեր հարցեր:
Տղամարդկանցից ոչ մեկը ալկոհոլի մեծ սիրահար չի եղել: Մասնակիցները երբեմն օգտագործել են ալկոհոլ և ամեն օր խմել են երեք չափաբաժին գարեջուր: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս տղամարդկանց օրական չորս չափաբաժնից ավելի ալկոհոլ չօգտագործել, ինչը հավասար է երկու շիշ գարեջրին:
Գիտնականներին չի հաջողվել կապ հաստատել ալկոհոլի կամ կոֆեինի օգտագործման չափաբաժնի և սերմնահեղուկի որակի միջև: Այնուամենայնիվ, շատ գարեջուր օգտագործողների մոտ հայր դառնալու հավանականությունն ավելի մեծ է եղել, քան սուրճի սիրահարներինը: