Sony Pictures studio-ի վրա ցանցահենների հարձակման հետևանքով հափշտակվել են շատ աստղերի, այդ թվում նաև Քեմերոն Դիասի և Անջելինա Ջոլիի անձնական տվյալները, գրում է Spletnik.ru-ն:
Ստուդիան հարձակման էր ենթարկվել դեռ երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին: Սակայն այսօր հայտնի է դարձել, որ հացագործները որոշ փաստաթղթեր են հրապարակել, որոնց թվում՝ նաև Ջոլիի և Դիասի անձնագրային տվյալները:
Բացի դրանից, փաստաթղթերը գաղտաբառեր և այլ գաղտնի ֆայլեր են պարունակել:
Աղբյուրների համաձայն՝ Sony Pictures studio-ի լոնդոնյան գրասենյակի աշխատակիցներին առայժմ թույլ չեն տալիս օգտագործել համակարգիչները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ջենիֆեր Լոուրենսը, Սելենա Գոմեսը, Ռիհանան, Քեյթ Էփթոնը և այլ հայտնիներ ցանցահենների զոհ էին դարձել: Հանցագործները կոտրել էին աստղերի iCloud-ները և անձնական լուսանկարներ ու տեսանյութեր հափշտակել: