Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ինքը դեմ չէ Իրանի և համաշխարհային տերությունների միջև բանակցությունների երկարաձգմանը: Այս մասին հայտնի է դառնում նրա պաշտոնական վեբկայքի հաղորդագրությունից:
«Ես դեմ չեմ եղել բանակցություններին և հիմա նաև դեմ չեմ դրանց շարունակվելուն»,- նշում է Խամենեին: Ըստ նրա՝ բանակցությունների տապալման դեպքում ամենաշատն ԱՄՆ-ը կտուժի:
Վերջում նա հավելել է. «ԱՄՆ իշխանությունների գլխավոր նպատակը կապիտալիստների և սիոնիստների համաշխարհային կոալիցիային գոհացնելն է, քանի որ նա գայատևում է այդ կոալիցիայի միջոցներով և հակազդեցության դեպքում նա կարող է խայտառակվել կամ նույնիսկ ֆիզիկապես հեռացվել»,- հայտնում է Իրանի Պետական հեռուստառադիոյի ռուսական խմբագրությունը:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը կարող է սկսվել դեկտեմբերի 10-ին՝ նոյեմբերի 26-ին «Կոմերսանտ»-ին հայտնել է Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը: Կողմերը հույս ունեն մինչև մարտի վերջ մշակել ապագա համաձայնության քաղաքական շրջանակները, իսկ մինչև 2015 թ. հուլիս ավարտել փաստաթղթերի գրառումը: