Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել ամերիկյան Today առավոտյան շոուի հաղորդավար Թոմ Բրոքոուին: 39-ամյա դերասանուհին պատասխանել է այն հարցին, թե ինչ է փոխվել իր և Բրեդ Փիթի հարաբերություններում` ամուսնությունից հետո:
«Ինչ-որ բան փոխվել է: 10 տարի միասին լինելուց հետո մենք կրկին համոզվեցինք այն անվտանգության և հարմարավետության զգացմունքի մեջ, որը միշտ ենք զգացել: Մեզ հաջողվեց այդպիսի յուրօրինակ հարսանիք անել երեխաներով շրջապատված, նրանք մասնակցում էին արարողությանը և օգնում մեզ երդումները գրել»,- ասել է դերասանուհին:
Անջելինա Ջոլին նաև չի զղջում, որ մեղրամիսը ծախսել են ոչ թե ռոմանտիկ ճամփորդության, այլ աշխատանքի վրա: