Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը չեղյալ է հայտարարել փոփ երգիչ Ամիր Բենայունի համերգը ագրեսիվ արաբի մասին երգի պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Բենայունի երգում խոսքը մի մարդու մասին է, ով հաճույք է ստացել հրեաներ սպանելուց:
Բենայունը պետք է ելույթ ունենար մուսուլմանական երկրներից հրեաների դուրս գալուն` XX դարի զանգվածային միգրացիային նվիրված միջոցառմանը: