Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ Ալ-Սիսին պատրաստակամություն է հայտնել Պաղեստին ուղարկել զինծառայողների, ինչը կծառայի ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի անվտանգությանը: Այս մասին Ալ-Սիսին հայտնել է Հռոմում Corriere della Sera-ին տված հարցազրույցում:
Ալ-Սիսիի խոսքով՝ եգիպտացի զինծառայողների ներկայությունը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ անվտանգությունը չի ապահովվել: Եգիպտոսի առաջնորդը, սակայն, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է Պաղեստին պետության առկայությունը:
Ալ-Սիսին ասել է նաև, որ ինքն այդ հարցն արդեն քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: