Չինացի հետազոտողների թիմը այնպիսի գեն է հայտնաբերել, որը պատասխանատու է միայնության համար:
Փորձի շրջանակներում Պեկինի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 600 ուսանողների ԴՆԹ-ներ: Նրանց ուսումնասիրության օբյեկտ է դարձել 5-HTA1 գենը: Ելնելով ստացված արդյունքներից՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ տվյալ գենի կրողներն ավելի քիչ են հակված սերտ հարաբերություններ ունենալուն և 20%-ով ավելի հնարավորություններ ունեն միայնակ ապրելու համար:
Նաև հաստատվել է, որ 5-HTA1 գենը ներկայացված է երկու տարբերակով՝ G և С: Ինչպես պարզվել է, G գեն ունեցող մասնակիցների 60%-ը երբեք հարաբերություններ չի ունեցել, իսկ С գենը կրողների մեջ այդ թիվը կազմում է 50%։
Ըստ հետազոտության հեղինակների՝ 5-HTA1 գենի և միայնության կապը կայանում է նրանում, որ G-ն ավելի քիչ սերոտոնին է արտադրում, որը պատասխանատու է երջանկության ու տրամադրության համար: