Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծնկի հոդի վիրահատություն է տարել, հայտարարել է Բելառուսի նախագահի մամլո խոսնակ Նատալյա Էիսմոնթը, հաղորդում է Beltan-ը:
«Վիրահատության պատճառը մարզական վնասվածքն էր, որը նա ստացել էր հոկեյի մարզումներից մեկի ժամանակ: Վիրահատությունը պլանային է եղել, բայց խիտ ու հագեցած գրաֆիկի պատճառով նախկինում այն անհնար է եղել կատարել: Ներկա դրությամբ Բելառուսի նախագահն իրեն լավ է զգում: Հիմա նա իր քաղաքից դուրս գտնվող տանն է: Վերականգնման համար կպահանջվի 3-4 օր: Իր պարտավորությունները նախագահն իրականացնում է ամբողջ ծավալով»,- հայտարարել է մամլո քարտուղարը: